Spread the love
Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթ
Ստեղծվել է 1974 թվականի ապրիլի 4-ին բանահավաք, ազգագրագետ Մարո Մուրադյանի կողմից: 1977թ. աշնանը Երևանի պետական համալսարանում կայացած առաջին ելույթին հաջորդած համերգների արդյունքում այն նվաճել է ունկնդրի սիրտը՝ դառնալով հայ ազգային երգի ջահակիրը: Համույթում ընդգրկված էր Արևմտյան Հայաստանից՝ Մուշից, Վանից, Սասունից, Շատախից և այլ վայրերից 1915թ-ին տեղահանված բնիկ հայերի առաջին կամ երկրորդ սերնդի շուրջ 25 անդամ: 1979թ. խումբը հրավիրվել է Էստոնիա՝ մասնակցելու միջազգային ազգագրական փառատոնին և մեծ հաջողություն է ունեցել: 1981թ. համույթը պաշտոնապես դարձել է Հայաստանի ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթը, որից հետո սկսվել են նկարահանումներ և ձայնագրություններ: Ռուսաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, մշտապես անդրադառնալով խմբի գործունեությանը, հրավիրել է հաղորդաշարերի: «Ակունք»-ի մասնակցությամբ նկարահանվել են վավերագրական ֆիլմեր՝ «Երգի ակունքներում», «Տարոն աշխարհ», «Երգի վերադարձը»: Վերջինս երաժշտական ֆիլմերի համամիութենական փառատոնում արժանացել է մրցանակի: 1981թ-ից սկսվել են համույթի համերգային շրջագայություններն արտերկրում. 1981թ.՝ Արևմտյան Գերմանիա, 1982թ.՝ Ալմա-Աթա, Կիև, 1983թ.՝ Մոսկվա, 1984թ.՝ Դոնի Ռոստով, 1987թ.՝ ԱՄՆ և Կանադա, 1988թ.՝ Մոսկվա, 1991թ.՝ Իտալիա, 1996թ.՝ Սիցիլիա, 2000թ.՝ Թուքմենստան, 2001թ.՝ Հնդկաստան, 2002թ.՝ Բելգիա և Գերմանիա, 2009թ.՝ Սիրիա և Թուրքիա, 2011թ., 2015թ.՝ Թուրքիա, 2017թ.՝ Եգիպտոս, 2021թ.՝ Մոսկվա, 2023թ.՝ Սանկտ Պետերբուրգ, Սոչի: 1988-2003թթ համույթի գեղարվեստական ղեկավարն է եղել համույթի հիմնադիր-անդամներից Հարություն Փանոսյանը, ով մեծ ջանքեր է ներդրել խմբի կայացման և ճանաչման գործում։ Արքեպիսկոպոս Մեսրոպ Աշճյանի հիմնած «Ներսես Մեծ» հիմնադրամի միջոցով համույթն իրականացրել է երեք խոշոր ներկայացումներ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմերում՝ «Սուրբ Կարապետ», «Վարագա սուրբ խաչ», «Կարոս խաչ»: Հետագայում նաև նկարահանվել է «Սուրբ Կարապետ» երաժշտական ֆիլմը՝ «Ակունք»-ի մասնակցությամբ: Խմբի ծրագրերում ներառվել են պատմական Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների և տարբեր ժանրերի երգեր ու պարեր: 2003-17թթ համույթը ղեկավարել է Սարգիս Ալավերդյանը։ Նրա ղեկավարության տարիներին համույթի համար կարվել են նոր բեմական հագուստներ, ձայնագրվել է «Ծովուն հավքմ կեր, անունն էր արոր, Հախթամար, Գոլե» երգաշարը։ 2007թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Ակունք»-ն արժանացել է «Տարվա լավագույն ազգագրական համույթ» մրցանակին: 2016թ. ստացել է պետական կարգավիճակ՝ հավատարմորեն իրականացնելով հայ ազգային երաժշտական ու ծիսական մշակութային արժեքավոր ավանդույթները պահպանողի ու զարգացնողի առաքելությունը, իսկ համույթի գեղարվեստական ղեկավար է նշանակվել կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ով առաջին երկու տարում «Ակունք»-ին սովորեցրել է 150-ից ավելի նոր երգեր, այդ թվում՝ Կոմիտասի գրառած, բայց դեռևս չհնչած երգերը: Այսպիսով, համույթի երգացանկը համալրվելով, փաստորեն ներառել է պատմական Հայաստանի գրեթե բոլոր շրջանների երգերը՝ հարսանեկան, տոների (Ծաղկի տոն, Ամանոր, Վարդավառ, Բարեկենդան), աշխատանքային (սանդի, խնոցու, իլիկ մանելու, ճախարակի, հացի արարման բոլոր փուլերի և այլն) երգեր, օրորոցայիններ, կատակերգեր, մանկական երգեր, սիրերգեր, պարերգեր, էպոսի, պատմական, հայրենասիրական, քնարական երգեր և այլն: Այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը: 2023թ. համույթը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում: 2024թ․ Համույթը հանդիսատեսին է ներկայացրել «Չլսված Կոմիտաս» համերգը՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 155-ամյակին, որտեղ ներկայացրել է Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ և շուրջ 40 համերգով հանդես է եկել ՀՀ մի շարք մարզերում։ Նույն թվականի աշնանը Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում համույթը ներկայացել է «50 տարի հայկական ակունքներում» համերգով՝ նվիրված համույթի ձևավորման 50-ամյակին։ Համույթի երաժշտական ղեկավարն է կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:
Ստեղծագործական կազմ
Սարգիս Բաղդասարյան
Մեներգիչ
Spread the love
Աբել Աբելյան
Մեներգիչ
Spread the love
Մերգելոս Ամիրխանյան
Մեներգիչ
Spread the love
Սասուն Ոսկանյան
Մեներգիչ
Spread the love
Աննա Թովմասյան
Մեներգչուհի
Spread the love
Արեգնազ Միքայելյան
Մեներգչուհի
Spread the love
Նարինե Զաքարյան
Մեներգչուհի
Spread the love
Նաիրա Մելիքյան
Մեներգչուհի
Spread the love
Նվարդ Քեչեջյան
Մեներգչուհի
Spread the love
Շուշանիկ Շողունց
Մեներգչուհի
Spread the love
Վահրամ Աբգարյան
Մեներգիչ
Spread the love
Վարուժան Դավթյան
Արտիստ
Spread the love
Գագիկ Քոչարյան
Երաժիշտ-դուդուկահար
Spread the love
Գուրգեն Հայրապետյան
Երաժիշտ-դուդուկահար
Spread the love
Ավագ Մարգարյան
Երաժիշտ-սրնգահար
Spread the love
Տիգրան Հովհաննիսյան
Երաժիշտ-դհոլահար
Spread the love
Գևորգ Ղազարյան
Երաժիշտ-դհոլահար
Spread the love