Աբել Աբելյան

Մեներգիչ

Ծնվել է 1996թ. ապրիլի 4-ին, Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում։ 2003-12թթ սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումը շարունակել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ժողովրդական երգեցողության բաժնում։ 2012թ. մասնակցել է ԼՂ-ում տեղի ունեցող «Ամադեուս» երգի մրցույթին և գրավել առաջին հորիզոնականը։ 2013թ. մասնակցել է Հայաստանում կազմակերպած «Զվարթնոց» հայ երգի մրցույթ-փառատոնին և արժանացել ոսկե մեդալի։ Նույն թվականին մասնակցել է նաև Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Ակտիվ համագործակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ, մասնակցել մայրաքաղաքում կազմակերպվելիք համերգ-միջոցառումներին որպես մեներգիչ։ 2014թ. աշխատանքի է անցնել «Մռակած» պետական կամերային երգչախմբում և միաժամանակ Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տանը։ 2016-20թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում։ 2022թ. ավարտել է նաև նույն բաժնի մագիստրատուրան և ստացել մագիստրոսի կոչում։ 2019թ-ից համատեղում է աշխատանքն Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրաան համույթում և «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունում։ Երկուստեք հանդես է գալիս որպես մեներգիչ։ Ուսանողական տարիներին հյուրախաղերով հանդես է եկել Լիբանանում և Իրանում՝ ներկայացնելով հայ ազգային ու ժողովրդական երգը սփյուռքի հայ հանդիսատեսին։

Spread the love