Աննա Թովմասյան

Արտիստ

Ծնվել է 1984թ. հունվարի 12-ին, Երևանում։ 1995-98թթ հաճախել է Երևանի թիվ 13 մշակույթի տան «Սյունիք» ավանդական երգի-պարի համույթ։ 1992-2002թթ սովորել է Երևանի թիվ 75 միջնակարգ դպրոցում։ 2002-07թթ ուսումը շարունակել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2007-09թթ աշխատել է ՀՀ կադաստրի կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանումում։ 2010-14թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական-վոկալ բաժնում։ 2019թ-ին «Երեմյան փրոջեքթս»-ի կողմից արժանացել է «Տարվա լավագույն աշխատակից» մրցանակին։ 2021թ-ից  մինչ այսօր աշխատում է Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան 194 հիմնական դպրոցում որպես «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցչուհի։ 2023թ-ին Էրեբունի վարչական շրջանի ղեկավար  Հ. Բալայանի կողմից արժանացել է պատվոգրի՝ «Էրեբունի վարչական շրջանի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, կրթության և մշակույթի ոլորտում ցուցաբերած ակտիվության և բարեխիղճ աշխատանքի համար»։ 2024թ-ին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, երաժշտության բաժին։ 2006թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Ակունք» ազգագրական համույթում որպես արտիստ:

Spread the love