Արմեն Սարգսյան

Տնօրեն

Ծնվել է 1983թ. սեպտեմբերի 26-ին, Երևանում:

  • 2000թ. ավարտել է Երևանի Ա.Ղարիբյանի անվան թիվ 142 միջնակարգ դպրոցը:
  • 2004թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
  • 2007թ. մասնակցել է էքսկուրսավարի դասընթացների:

Թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Ուսանողական տարիներին համալսարանում հիմնել և ղեկավարել է մամուլի ակումբ, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ներբուհական միջոցառումներ, հանդիպումներ մշակութային, քաղաքական, հասարակական գործիչների հետ: Եղել է նաև ֆակուլտետի գիտական ընկերության քարտուղարը:

  • 2004-06թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
  • 2009թ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես հաղորդավար և եղել է Երևանի քաղաքապետարանի մամուլի վարչության գլխավոր մասնագետը:
  • 2010-16թթ աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, ապա՝ պրոդյուսեր:
  • 2010-16թթ եղել է «AV production» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր-տնօրենը:
  • 2011թ-ից զբաղվել է պրոդյուսերական գործունեությամբ:
  • 2011թ․ հեղինակել է «Հայեր» ամսագիրը, եղել գլխավոր խմբագիրը:
  • 2012թ. հեղինակել է հայ մշակութային և հեռուստատեսության գործիչների համացանցային հանրագիտարան:
  • 2013թ. եղել է «Luxury Group» ընկերության գործադիր տնօրենը:
  • 2015-16թթ դասավանդել է «TV իդեալ» հեռուստահաղորդավարների և լրագրողների մասնագիտացված դպրոց-ստուդիայում:
  • 2016-17թթ եղել է ՀՀ ԴԱՀԿ ծառայության մամուլի խոսնակը:
  • 2018-23թթ եղել է Երևանի ավագանու անդամ:
  • 2019-22թթ ղեկավարել է Հայաստանի երգի պետական թատրոնը:
  • 2022թ. հիմնել է «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամը:
  • 2022 թվականից ղեկավարում է Հայաստանի Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը:

Որպես պրոդյուսեր հանդես է եկել Առնո Բաբաջանյանի, Սոս Սարգսյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մհեր Մկրտչյանի, Գոհար Գասպարյանի, Էլվինա Մակարյանի, Վանուշ Խանամիրյանի և այլ հայտնի արվեստագետների ֆիլմաշարերում: Իրականացրել է մի շարք երաժշտական նախագծեր՝ «Էլվինա Մակարյան 70» (2020թ.), «Առնո Բաբաջանյան 100» (2021թ.), «Ֆրանսիան մեր բարեկամն է. Միշել Լեգրան 90, Ժորժ Կառվարենց 90» (2022թ.), «Կարեն Դեմիրճյան 90» (2022թ.), «Ֆորշ 55» (2022թ.), «Պարի միջազգային օր» (2023թ.), «Ազատ Ղարիբյան 100» (2023թ.), «Պարի պետական անսամբլ 65» (2023թ.), «Ալթունյան անսամբլ 85» (2023թ.) և այլն:

Spread the love