
Ծնվել է 1974թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում:
- 1991թ ավարտել է Երևանի թիվ 62 միջնակագ դպրոցը, Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը և ձայնի պահպանման թիվ 17 դպրոցի երգեցողության դասարանը:
- 1999թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժինը, ուսուցանել Գոհար Գասպարյանի և Գայանե Գեղամյանի դասարաններում, ստացել է համերգային երգչուհի, դասատու որակավորում:
Ուսման տարիներին զուգահեռ աշխատել է Երևանի Դ.Զալյանի հիմնած Մանկական երաժշտական թատրոնում, խաղացել մի շարք երաժշտական ներկայացումներում՝ «Կառլ Օրֆ», «Նոյան Տապան», «Մի գլխարկի պատմություն», «Մերի Փոփփինս», «Երկնագույն շունը», «Տիրամոր ողբը», «Բոհեմ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում:
- 1994-99թթ աշխատել է «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերությունում, զբաղեցրել հետևյալ հաստիքները՝ ֆլորիստ-դիզայներ /1994-95թթ/, գլխավոր ադմինիստրատոր /1995-97թթ/, արտաքին կապերի պատասխանատու /1997-99թթ/: Հանդիսանալով ինտերիեր-ֆլորայի անդամ, աշխարահռչակ ֆլորիստ-դիզայներների, ինչպես նաև Իոսիֆ Կոբզոնի, Վալենտին Յուդաշկինի ղեկավարությամբ կազմակերպել և համակարգել է ամենամյա միջազգային փառատոներ:
- 2012-14թթ աշխատել է ԱՀԱԸ-ում որպես մեներգչուհի:
- 2014-17թթ եղել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչը։
- 2016-17թթ եղել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հանրային կապերի մասնագետը, 2017-22թթ` նույն անսամբլի փոխտնօրենը:
- 2022 թվականից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես տնօրենի տեղակալ: