
Ծնվել է 1991թ. մարտի 10-ին, Երևանում:
- 1999-2007թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որտեղ ստացել է բալետի դերասանի որակավորում:
- 2012թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:
2008թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասան: Հանդես է եկել թատրոնի գրեթե բոլոր խաղացանկային բալետային և օպերային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» (Հովիվ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), Ռ.Շչեդրինի «Կարմեն» և այլն:
- 2012-14թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում:
- 2014թ. մասնակցել է Չեչնիայում կայացած Մ.Էսամբաևի անվան պարի մրցույթին: Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Քաթարում, Չեչնիայում, Բելգիայում, Սանկտ Պետերբուրգում, ԱՄԷ-ում, Մոսկվայում, Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում և այլուր:
- 2012-14թթ դասավանդել է «Հովիկ Ստուդիո» պարի դպրոցում:
- 2015-23թթ դասավանդել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցում:
- 2022-23թթ ղեկավարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միմանսի թատերախումբը:
- 2023 թվականից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն է։