ՀՈՒՆՎԱՐ 13. ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻ

ՆՇԵ´Ք ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՆ ՆՈՐ ՏԱՐԻՆ` «ԱԿՈւՆՔ»-Ի ՀԵՏ

Հարգելի´ հանդիսատես,

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ տարեսկզբյան բացառիկ և հայկական ավանդական մթնոլորտով լցված համերգային միջոցառման:

Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթի կատարմամբ համերգի ընթացքում կհնչեն Կոմիտաս Վարդապետի և այլ հայ կոմպոզիտորների կողմից գրառված Սուրբ Ծննդյան երգերը, որոնք կուղղեկցվեն հին հայկական ավանդական երգերով ու պարերով: 

Երաժշտական ղեկավար` Արթուր Շահնազարյան

2026թ. Հունվարի 13, 19:00

Ք. Երևան, «Առնո Բաբաջանյան» համերգասրահ:

 

Տոմսերի արժեքը՝ 2000-10.000 դրամ

Spread the love