«ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՎ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա «Կինոերաժշտություն ազգային հնչյուններով» խորագիրը կրող համերգային ծրագրով։
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հայտնի ստեղծագործություններ՝ արտասահմանյան և հայկական ֆիլմերից։
«Հարի Փոթեր», «Կնքահայրը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կտոր մը երկինք», «Տիտանիկ» և այլ սիրված ֆիլմերի երաժշտությունը կհնչի հայկական ազգային նվագարանների կատարմամբ։
Ապրիլի 11, ժամը 19:00
Վայրը՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ