ՄԱՐՏ 10. ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ ՀԵՏ

ԿԱՆԱՆՑ ՏՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ ՀԵՏ

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլը սիրով հրավիրում է Կանանց միջազգային օրվան նվիրված համերգին

Տոնական երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու ինչպես արդեն իսկ սիրված պարային կատարումներ, այնպես էլ պարացանկը համալրած նոր բեմադրություններ։

Կանայք կյանքի, երջանկության և վերածննդի խորհրդանիշն են։

Ապահովեք տոնական բարձր տրամադրությունը Հայաստանի պարի պետական անսամբլի պրոֆեսիոնալ արտիստներն ու երաժիշտների հետ։ 

Գլխավոր բալետմայստեր` Գագիկ Կարապետյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)

Երաժշտական ղեկավար` Հայկ Գրիգորյան (ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ)

Փորձավար` Արմեն Գրիգորյան (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ)  

2025թ. մարտի 10, 19:00

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 դրամ

Spread the love