ՓԵՏՐՎԱՐ 15. «87-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈւՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԼԹՈւՆՅԱՆ»  ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ. 87-ՐԴ ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԻ ԲԱՑՈւՄ

Սիրելի´ հանդիսատես, 

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը գունավառ և շքեղ համերգով կմեկնարկի 87-րդ համերգաշրջանը: 

Հիմնադրվել է 1938 թվականի մարտի 5-ին խմբավար Թաթուլ Ալթունյանի կողմից: Համահիմնադիր են եղել կոմպոզիտոր Ալեքսանդր Ալեքսանդրյանը և բալետմայստեր Էդվարդ Մանուկյանը: Անսամբլն ի սկզբանե կոչվել է Ժողովրդական երգի-պարի անսամբլ: Անսամբլը կազմված էր ժողովրդական արվեստը ներկայացնող երաժիշտներից, երգիչներից և պարողներից և միակն էր իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Խորհրդային Միությունում: 87 տարի շարունակ անսամբլը մնում է ժողովրդի սիրելին և իր վաստակով պայմանավորված լեգենդար բարձունքում:

Համերգային երեկոյի ընթացքում անսամբլը կներկայացնի իր հարուստ ստեղծագործական գանձարանի անբաժան մասը կազմող ժողովրդական երգի, երաժշտության և պարարվեստի լավագույն գոհարները: 

Ստեղծագործական խմբի ղեկավար` Գարեգին Առաքելյան 

Երգչախմբի խմբավար` Գասպար Ամիրխանյան  

Գլխավոր բալետմայստեր` Նունե Գրիգորյան (Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ)

Պարախմբի փորձավար` Սերգեյ Մատինյան

2025թ. փետրվարի 15, 19:00

ք. Երևան, Արամ Խաչատրյան համերգասրահ

Տոմսերի արժեքը՝ 2000-10.000 դրամ

Spread the love