«ԱԶՆԱՎՈւՐ 100». ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈւՐԻՆ | ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԼԹՈւՆՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ
2024թ. նոյեմբերի 21-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը հանդես կգա Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգային ծրագրով:
Երեկոյի ընթացքում կներկայացվեն ինչպես մեծն Շանսոնյեի սիրված ու հայտնի ստեղծագործությունները, այդպես էլ «Ալթունյան» պետական անսամբլի պահանջված ու այցեքարտը դարձած ստեղծագործությունները:
Համերգին մասնակցություն կունենան նաև Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի ուսանողները:
Համերգը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Բաղկացած է 2 մասից` 1 ընդմիջումով:
Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ