«ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ» . ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ | ՍԵՊՏԵՄԲԵՐ 29
Սեպտեմբեր 29-ին` ժամը 19:00-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ» խորագիրը կրող համերգային ծրագրով:
Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հայտնի ստեղծագործություններ` արտասահմանյան և հայկական ֆիլմերից:
«Հարի Փոթեր», «Կնքահայրը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կտոր մը երկինք», «Տիտանիկ» և ուրիշ սիրված ֆիլմերի երաժշտությունը կհնչի հայկական ազգային նվագարանների կատարմամբ:
Համերգը տեղի կունենա` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համերգն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ