Լուսինե Մելքոնյան

Տնօրենի տեղակալ

Ծնվել է 1974թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում: 1981-91թթ սովորել է Երևանի թիվ 62 միջնակագ  դպրոցում, 1984-91թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան  երաժշտական  դպրոցում և ձայնի պահպանման թիվ 17 դպրոցի երգեցողության դասարանում: 1991թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին, ուսուցանել Գոհար Գասպարյանի և Գայանե Գեղամյանի դասարաններում: 1999թ. ավարտել և ստացել է համերգային երգչուհի, դասատու որակավորում: Ուսման տարիներին  զուգահեռ աշխատել է Երևանի Դ.Զալյանի հիմնած Մանկական երաժշտական թատրոնում, խաղացել մի շարք երաժշտական ներկայացումներում՝ «Կառլ Օրֆ», «Նոյան Տապան», «Մի գլխարկի պատմություն», «Մերի Փոփփինս», «Երկնագույն շունը», «Տիրամոր ողբը», «Բոհեմ» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Վրաստանում: 1994-99թթ աշխատել է «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերությունում, զբաղեցրել հետևյալ հաստիքները՝ ֆլորիստ-դիզայներ /1994-95թթ/, գլխավոր ադմինիստրատոր /1995-97թթ/, արտաքին կապերի պատասխանատու /1997-99թթ/: Հանդիսանալով ինտերիեր-ֆլորայի անդամ, աշխարահռչակ ֆլորիստ-դիզայներների, ինչպես նաև Իոսիֆ Կոբզոնի, Վալենտին Յուդաշկինի ղեկավարությամբ կազմակերպել և համակարգել է ամենամյա միջազգային փառատոներ: 2012-14թթ աշխատել է ԱՀԱԸ-ում որպես մեներգչուհի: 2014-17թթ եղել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչը, 2016-17թթ` Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի հանրային կապերի մասնագետը, 2017-22թթ` նույն անսամբլի փոխտնօրենը: 2022թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես տնօրենի տեղակալ:

Spread the love