Արթուր Գասոյան

Տնօրենի տեղակալ

Ծնվել է 1991թ. մարտի 10-ին, Երևանում: Պարող Լևոն Գասոյանի թոռն է: 1999-2007թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որտեղ ստացել է բալետի դերասանի որակավորում: 2012թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: 2008թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասան: Հանդես է եկել թատրոնի գրեթե բոլոր խաղացանկային բալետային և օպերային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» (Հովիվ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), Ռ.Շչեդրինի «Կարմեն» և այլն: 2012-14թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Դասավանդել է «Հովիկ Ստուդիո» պարի դպրոցում: 2014թ. մասնակցել է Չեչնիայում կայացած Մ.Էսամբաևի անվան պարի մրցույթին: Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Քաթարում, Չեչնիայում, Բելգիայում, Սանկտ Պետերբուրգում, ԱՄԷ-ում, Մոսկվայում, Սաուդյան Արաբիայում, Ֆրանսիայում և այլուր: 2015-23թթ դասավանդել է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցում: 2022-23թթ ղեկավարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միմանսի թատերախումբը: 2023թ-ից Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալն է։

Spread the love