ՄԱՐՏ 16. «ԿԱՆԱՆՑ  ՀԱՄԱՐ»

«ԿԱՆԱՆՑ  ՀԱՄԱՐ». ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈւԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ.

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը սիրով հրավիրում է Կանանց միջազգային օրվան նվիրված համերգին, որը կկայանա 2025թ-ի մարտի 16-ին ժ.19:00:

Անգնահատելի է կնոջ դերը մշակութային արժեքների ստեղծման, տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում:

Տոնական երեկոյի ընթացքում հնարավորություն կունենաք վայելելու արդեն սիրված պարային կատարումներ: Ակնկալում ենք Ձեր ներկայությունը կանանց միջազգային տոնին նվիրված երեկոյին, իսկ տոնական բարձր տրամադրությունը կապահովեն Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի պրոֆեսիոնալ արտիստները:

Գլխավոր բալետմայստեր` Զոհրաբ Բակալյան

Փորձավար` Անի Մինասյան

2025թ. մարտի 16, 19:00

ք. Երևան, «Արամ Խաչատրյան» հաներգասրահ

Տոմսերի արժեքը՝ 2000-10.000 դրամ

Spread the love