ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ | «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆԸ, ԵՐԳԵՐՆ Ու ՊԱՐԵՐԸ» | ՀՈւՆԻՍԻ 10, 19:00
Շատ Սիրելի´ հանդիսատես,
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնն ուրախությամբ հայտնում է, որ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը հանդես կգա սպասված և սիրելի դարձած «Հայկական երաժշտությունը, երգերն ու պարերը» խորագիրը կրող մեծ ու շքեղ համերգային ծրագրով:
Այս համերգային ծրագիրն իրական ու բազմաբովանդակ ճանապարհորդրթյուն է դեպի հայկական երաժշտական աշխարհ, որի ընթացքում Ձեզ կներկայացվեն երգի-պարի պետական անսամբլի լավագույն ստեղծագործությունները` երգերը, պարերն ու երաժշտությունները:
Անսամբլի ստեղծագործական խմբի ղեկավար` Լևոն Թևանյան /ՀՀ վաստակավոր արտիստ /
Խմբավար` Գասպար Ամիրխանյան
Գլխավոր բալետմայստեր` Նունե Գրիգորյան /Երևանի մշակույթի պատվավոր գործիչ/
Պարախմբի փորձավար` Սերգեյ Մատինյան
Հունիսի 10, 19:00
Երևան, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 դրամ