ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈւՄԲԸ 20 ՏԱՐԵԿԱՆ Է
Սիրելի´ հանդիսատես,
2025 թվականը հոբելյանական է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համար: Լրանում է հիմնադրման 20-ամյակը:
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա մեծ և շքեղ համերգային ծրագրով, հանդիսատեսին ներկայացնելով իր ստեղծագործական գանձարանի գոհարները` հայկական և արտասահմանյան կոմպոզիտորական դպրոցների, ժողովրդական և աշուղական ստեղծագործությունները:
Հատուկ հյուրեր և անակնկալ կատարումներ, աննախադեպ համերգային երեկո և իհարկե, երաժշտական մեծ հրավառություն
Երաժշտական ղեկավար, դիրիժոր` Նորայր Դավթյան
ՀՈւԼԻՍԻ 6, 19:00
Երևան, Արամ Խաչատրյան համերգասրահ
Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 դրամ