«ԵՐԱԺՇՏՈւԹՅՈւՆԻՑ` ՇԱՐԺՈւՄ». ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԲԱՐԵԿԱՄՈւԹՅՈւՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼ
Սիրելի´ հանդիսատես,
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը հանդես կգա նոր` «Երաժշտությունից շարժում» համերգային ծրագրով:
Պարը ծնվում է երաժշտությունից: Երբ հնչում է մի մեղեդի, նրա ռիթմը արթնացնում է մարմինը, և շարժումը դառնում է զգացմունքի խոսք։ Պարը մարմնի արձագանքն է երաժշտությանը՝ անտեսանելիի տեսանելի դարձած լեզուն։
Ձեզ կներկայացվեն նոր պարային բեմադրություններն ու անսամբլի լավագույն ստեղծագործությունները մեկ ծրագրի` շքեղ համերգային երեկոյի ընթացքում:
Անսամբլի գլխավոր բալետմայստեր` Զոհրաբ Բակալյան /ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր/
Պարախմբի փորձավար` Անի Մինասյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
Պարուսույց` Մարինա Գրիգորյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/
ՀՈւԼԻՍԻ 15, 19:00
Երևան, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոն
Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 դրամ