ՀՈՒԼԻՍ 31. JAF. ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈւԹՅՈւՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

JAF. ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈւԹՅՈւՆԸ 80 ՏԱՐԵԿԱՆ Է

Սիրելի´ հանդիսատես,

Ուրախությամբ հայտնում ենք, որ 2025 թվականը հոբելյանական է Ֆրանսահայ Երիտասարդաց Միության համար. այն տոնում է հիմնադրման 80-ամյակը:

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ու ՖԵՄ (JAF)-ի արդյունքում ս.թ. մայիսին Ֆրանսիայում տեղի ունեցավ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի համերգային շրջագայությունը: Այժմ` հերթը ֆրանսիաբնակ մեր գործընկերներիինն է: 

Ֆրանսահայ Երիտասարդաց Միության  «ԱՐԱՔՍ» պարախումբն ու Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը` Երևանում հանդես կգան մեծ և շքեղ հոբելյանական համերգով, որը նվիրված է JAF-ի 80-ամյակին: 

Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր` Զոհրաբ Բակալյան /ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր/

Պարախմբի փորձավար` Անի Մինասյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/

Պարուսույց` Մարինա Գրիգորյան /ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալակիր/

ՖԵՄ «Արաքս» պարախմբի գեղարվեստական ղեկավար` Պասկալ Շամասյան

ՀՈւԼԻՍԻ 31, 19:00

Երևան, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Տոմսերի արժեքը՝ 2000-8000 դրամ

Spread the love