ՀՈԿՏԵՄԲԵՐ 14. «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿՅԱՆ 75». ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿՅԱՆ 75». ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Վաստակավոր կոլեկտիվ  Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը հանդես կգա «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿՅԱՆ 75» հոբելյանական համերգով: 

Համերգը նվիրված է բալետի արտիստ, պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2008-2021թթ. Հայաստանի Թ. Ալթունյանի անվան  երգիպարի պետական անսամբլի պարախմբի ղեկավար Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին:

2025թ․ հոկտեմբերի  14, 19:00

Երևան, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Տոմսերի արժեքը՝ 3000-12.000 դրամ

Spread the love