ՆՈՅԵՄԲԵՐ 13. ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈւՅԹ | 50-ԱՄՅԱԿ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԱԿՈւՆՔ» ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄՈւՅԹ | 50-ԱՄՅԱԿ. ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

2024թ. նոյեմբերի 13-ին` ժամը 19:00-ին Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը հանդես կգա հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական համերգային ծրագրով: 

Հայաստանի «Ակունք» ազգագրական պետական համույթը հիմնադրվել է 1974 թվականին բանահավաք, ազգագրագետ Մարո Մուրադյանի կողմից: 

Շուրջ 50 տարի և այսօր էլ ավագ, միջին և երիտասարդ սերնդի շուրջ երկու տասնյակ երգիչ-երգչուհիներ համույթի կազմում շարունակում են հայ երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի գործը՝ արթուն պահելով նրա «հայ մնալ ու հայ ապրել» հորդոր-խնդրանքը:

Հոբելյանական համերգային ծրագրի ընթացքում Ակունքցիները հանդես կգան համույթի այցեքարտը դարձած, տարիների ընթացքում սիրված և պահանջված ստեղծագործությունների կատարումներով:

Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ

Spread the love