ՍԵՊՏԵՄԲԵՐ 29. «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ»

«ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ» . ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ | ՍԵՊՏԵՄԲԵՐ 29

Սեպտեմբեր 29-ին` ժամը 19:00-ին, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա «ԿԻՆՈԵՐԱԺՇՏՈՒԹՅՈւՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ» խորագիրը կրող համերգային ծրագրով: 

Համերգային երեկոյի ընթացքում  կհնչեն հայտնի  ստեղծագործություններ` արտասահմանյան և հայկական ֆիլմերից:

«Հարի Փոթեր», «Կնքահայրը», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կտոր մը երկինք», «Տիտանիկ» և ուրիշ սիրված ֆիլմերի երաժշտությունը կհնչի հայկական ազգային նվագարանների կատարմամբ: 

Համերգը տեղի կունենա` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Համերգն իրականցվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ

Spread the love