Ծնվել է 1950թ. մայիսի 1-ին, ՀՀ Արագածի շրջանի Ախուլա գյուղում: Երաժշտական ունակությունները ժառանգել է հորից` Աղվան Մանուկյանից: 1957-63թթ սկզբնական կրթությունն ստացել է Ալագյազի գիշերօթիկ դպրոցում: 1964-67թթ սովորել է Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 110 միջնակարգ դպրոցում: 1968թ. ընդունվել է Հայաստանի պարի պետական անսամբլ որպես երաժիշտ: Անսամբլի կազմով եղել է Խորհրդային Միության և արտասահմանյան մի շարք երկրներում` Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Կանադա, ԱՄՆ, Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, Պերու, Վենեսուելա, Բոլովիա, Կոլումբիա, Էկվադոր, Աֆղանստան, Բեյրութ, Ֆիլիպիններ, Շվեցարիա, Իսպանիա, Եգիպտոս, Գանա, Մադագասկար, Բենին, Բեյրութ և այլուր: 1987-90թթ սովորել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում: 1976թ. արժանացել է Հայաստանի Լենինյան մրցանակի: 1977թ. Կրեմլում մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 60-ամյակին նվիրված համերգին և ստացել պատվոգիր: 1985թ. մասնակցել է դուդուկահարների կովկասյան մրցույթին և ստացել է պատվավոր դիպլոմ: Նույն թվականին Հայաստանի մշակույթի նախարարության կողմից ստացել է պատվոգիր: 1988թ. Ֆրանսիայի Նիս քաղաքում արժանացել է ոսկե մեդալի: 1990թ. Տիբեթի բարեգործական համերգի ժամանակ Դալայ Լամայի կողմից ստացել է արծաթե մեդալ: Ունի հեղինակային ստեղծագործություն, որը կոչվում է «Եղիշի պար»: 1997-2008թթ բնակվել և աշխատել է ԱՄՆ-ում: 2008թ. վերադարձել է Երևան և շարունակում է աշխատանքը Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես դուսուկահար: 2017թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: