Վահե Այվազյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1987թ. հունիսի 3-ին, ՀՀ Չարենցավան քաղաքում: 1994-2002թթ սովորել է Չարենցավանի միջնակարգ դպրոցում, 1996-2000թթ՝ տեղի Ա.Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում, 2002-08թթ՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դուդուկի բաժնում: 2005-07թթ ծառայել է հայկական բանակում: 2007թ. մասնակցել է ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած մրցույթին (UNESCO) և գրավել 3-րդ տեղը: 2007-10թթ աշխատել է «Տկզար» պետական անսամբլում, 2010-13թթ՝ Հայաստանի ժողովրդական գործիքների պետական անսամբլում, 2022-24թթ՝ Գուսանական և ժողովրդական երգի անսամբլում: 2023թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես դուդուկահար:

Spread the love