Թաթուլ Մնացականյան

Երաժիշտ-շվիահար

Ծնվել է 1977թ. հունիսի 16-ին, ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1984-94թթ սովորել է Առինջի միջնակարգ դպրոցում, 1988-93թթ՝ Երևանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան թիվ 6 երաժշտական դպրոցի շվիի դասարանում։ 2001թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը և ստացել ինքնագործ ժողովրդական գործիքների նվագախմբի ղեկավարի որակավորում: 1995-2000թթ աշխատել է «Հայփոստ» ընկերության մշակույթի տանը որպես նվագակցող, 2004թ.՝ Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում որպես նվագակցող, 1998-2016թթ՝ Առինջի Մշակույթի տան «Վերածնունդ» պարային համույթում նախ որպես նվագակցող, այնուհետև՝ երաժշտական մասի ղեկավար։ 1992թ. և 1993թ. արժանացել է քաղաքային մրցույթների 1-ին մրցանակի։ 1997թ. Պորտուգալիայում կայացած «Կովկաս» փառատոնում համույթի հետ արժանացել է Գրան Պրի մրցանակի։ 1999թ. ԱՄՆ-ի Յուտա նահանգում անցկացված փառատոնում արժանացել է 1-ին կարգի մրցանակի։ 2000թ. Իրաքում կայացված փառատոնում Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի կազմում արժանացել է Գրան Պրի մրցանակի: «Վաղարշապատ» համույթի կազմում 2000թ. Բուլղարիայում կայացած փառատոնում արժանացել է 1-ին մրցանակի։ Միաժամանակ աշխատել է Երևանի Լամպերի գործարանի ժողովրդական գործիքների անսամբլում, ինչպես նաև «Գարուն», «Կովկաս» «Վերածնունդ» և «Հուշեր» համույթներում, 2018-24թթ՝ Գուսանական և ժողովրդական երգի անսամբլում։ 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես շվիահար:

Spread the love