Ռուբեն Դավթյան

Երաժիշտ-թավջութակահար

Ծնվել է 1991թ․ փետրվարի 8-ին, Գյումրիում: 2007թ․ ավարտել է Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցը: 1998-2006թթ սովորել է Ա.Բրուտյանի անվան երաժշտական դպրոցի լարային բաժինը: 2007թ․ ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, 2011թ․ նրան շնորհվել է բակալավրի աստիճան, 2016թ․` մագիստրոսի կոչում․ «թավջութակահար» մասնագիտությամբ: 2008-20թթ աշխատել է «Կոհար» սիմֆոնիկ նվագախմբում որպես թավջութակահար: 2011-13թթ ծառայել է հայկական բանակում, իսկ 2013-23թթ եղել է պայմանագրային զինծառայող: 2013թ-ից ընդգրկված է Հայաստանի կոմպոզիտորների միությունում որպես հրավիրված երաժիշտ: Որպես թավջութակի դասատու դասավանդում է հետևյալ երաժշտական և արվեստի դպրոցներում. 2015թ-ից` Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, 2020թ-ից` Երևանի Ս.Բարխուդարյանի անվան արվեստի դպրոց, Ս.Ասլամազյանի անվան արվեստի դպրոց, 2021թ-ից` Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոց, 2023թ-ից` Էջմիածնի Մ.Եկմալյանի անվան երաժշտական դպրոց: 2015թ․ մասնակցել է Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, 2018թ․` Թբիլիսիում «Օ.Տակտակաշվիլու անվան» միջազգային մրցույթ-փառատոնին երկուստեք արժանանալով 1-ին կարգի մրցանակների: 2015թ․ Երևանում մասնակցել է Դենիս Շոպովալովի կողմից անցկացրած վարպետաց դասին: 2008թ․ հյուրախաղերով մեկնել է Հորդանան, 2009թ․` Սիրիա, 2010թ․ և 2015թ.` Լիբանան: 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես երաժիշտ:

Spread the love