Ռազմիկ Մնոյան

Մենապարող

Ծնվել է 2003թ. սեպտեմբերի 2-ին, Երևանում: 2017թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը: 2007թ-ից զուգահեռ հաճախել է «Ամբերդ» պարային համույթ: 2017-21թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարի բաժնում: 2021թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի մանկավարժության բաժին: 2018թ-ից դասավանդում է «Պրոֆ Արտ» պարային ստուդիայում: 2019-21թթ պարել է «Սարդարապատ» անսամբլում: 2019թ. անսամբլի կազմով մասնակցել է Մոսկվայում կայացած «Դելփյան» խաղերին: 2021թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում որպես մենապարող: Անսամբլի 35-ամյակին նվիրված մեկնել է հյուրախաղերի Ֆրանսիա, ելույթ է ունեցել Փարիզում և Մարսելում: Պարային կատարումներով հանդես է եկել «Մինասի գույներ», «Պարում է Հայֆիլմը» խորեոգրաֆիկ ներկայացումներում: 2023թ. «Պրոֆ Արտ» պարային համույթի կազմում մեկնել է համերգային շրջագայության Արաբական Միացյալ Էմիրություններ` ներկայացնելով հայ մշակույթը: 2023թ․ «Բարեկամություն» անսամբլի կազմում մեկնել է հյուրախաղերի Հունաստանի Ագրինիո քաղաք: Հանդես է եկել «Գոպակ», «Իսպանական պար», «Հերոսական բալլադ», «Խաղ-պար», «Շամիրամի տեսիլքը», «Ռուսական պար» պարային բեմադրություններում: 2023-24թթ մասնակցել է Սաուդյան Արաբիայում կայացած արաբական պոեզիային նվիրված պարային ներկայացումներում: Որպես խորեոգրաֆ աշխատել է «Շանթ» հեռուստաընկերության «Ազգային պարեր» նախագծում:

Spread the love