Ծնվել է 2005թ. հուլիսի 1-ին, Երևանում: 2020թ. ավարտել է Երևանի Վ.Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցը: Ուսմանը զուգահեռ հաճախել է «Նոր ոճ» պարային համույթ: 2020-23թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում։ Սովորելու տարիներին մասնակցել է հոբելյանական համերգների. Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգին հանդես է եկել «Գարուն Երևան» և «Վարդագույն աղջիկներ» դերապարերում: Մասնակցել է Ազատ Ղարիբյանի 100-ամյակին նվիրված համերգին, ինչպես նաև ելույթ է ունեցել Գյումրու դրամատիկական թատրոնում։ Համերգին կատարել է ղարիբյանական պարերից «Իլիկներ», «Էրզրումի շորոր», «Մոկաց հարսներ» և «Հուշեր»։ Հանդես է եկել նաև Հովհաննես Դիվանյանի «Մարդուկ-ջարդուկը» բալետում` արևելյան դերապարով։ 2023թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժին /հեռակա ուսուցում/։ Նույն թվականին որպես պարուհի մի քանի ամիս պրակտիկա է անցել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում, որից հետո անցել է աշխատանքի նույն անսամբլում։ Այդ ժամանակահատվածում մասնակցել է Գյումրիում կայացած Համահայկական 8-րդ խաղերի բացմանը, որի ժամանակ ներգրավված է եղել «Բուռանա», «Էշխեմեդ», «Ազգագրական», «Ֆլամենկո», «Հոյ նազան», «Կիլիկիա», «Վալս» պարային համարներում։