Ծնվել է 1984թ. նոյեմբերի 25-ին, Երևանում: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան 7-ամյա երաժշտական դրոցում: 2006թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան ուսումնարանի վոկալ-դասական բաժինը, 2012թ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետը: Ուսանելու հետ համատեղ երգել է «Ավե Մարիա» ուսանողական երգչախմբում և «Արտ Վոկալ» անսամբլում: 2002թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երգչախմբի արտիստ: Երգել է Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում: Դասավանդել է ԳԱԿ-ի Ազգային նվագարանների երաժշտական դպրոցում: Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Իտալիայում, Թուրքիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: