Մարինա Գրիգորյան

Պարուսույց

Ծնվել է 1965թ. ապրիլի 25-ին, Երևանում: 1973-83թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 2007թ. ավարտել է Երևանի Մշակույթի համալսարանը, շնորհվել է բակալավրի աստիճան, որպես պարային համույթի արտիստ, մանկավարժ, իսկ 2010թ․` մագիստրոսի աստիճան որպես պարարվեստի մանկավարժ: 2015թ. ստացել է նախադպրոցական տարիքի երեխաների նոր մասնագիտական տեսության խորացված ուսուցման դիպլոմ: 2017թ. ավարտել է Մոսկվայի ակադեմիայի դասական պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացը և ստացել ՌԴ դասական պարուսույցի որակավորման առաջին կարգ: 2018թ. արժանացել է Երևանի Մշակույթի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչման: Որպես դասական պարի ուսուցիչ և պարաբեմադրիչ 2000-02թթ աշխատել է Իսրայելի «Հայֆա» բալետի դպրոցում, 2009-13թթ` Երևանի պարարվեստի պետական քոլեջում, 2013-18թթ` ՌԴ Դոնի Ռոստովի արվեստի քոլեջում և որպես մեթոդիկայի բաժնի վարիչ: 2013թ. հիմնել է «Ֆորս» բալետային դպրոցը, աշխատել է որպես դասական պարի ուսուցիչ, պարաբեմադրիչ և գեղարվեստական ղեկավար: Երևանի պարարվեստի պետական քոլեջում 2018-23թթ հանդիսացել է որպես տարիքային կատեգորիաների ուսուցիչ և միաժամանակ բեմական պրակտիկայի վարիչ: Ռուսաստանում անցկացված միջազգային մրցույթների ասոցիացիայի ժյուրիի անդամ է: Բալետային դերապարերից են` «Օթելլո» (Դեզդեմոնա), «Կարմեն» (Կարմեն), «Դիմակահանդես» (Նինա), «Գայանե» (Նունե), «Ժիզել» (Ժիզել), «Դոն Կիխոտ» (Կիտրի), «Մոխրոտիկ» (Մոխրոտիկ), «Ձյունե Թագուհի» (Գերդա): Համերգային հյուրախաղերով շրջագայել է Իսպանիայում, Ֆրանսիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և այլուր: 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի պարուսույց: 2024թ․ արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love