Մարիամ Խուրշուդյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ. մայիսի 5-ին, ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ 2009-16թթ սովորել է Սիսիանի թիվ 5 միջնակարգ դպրոցում, զուգահեռ՝ Սիսիանի մանկական արվեստի դպրոցում։ 2016թ. տեղափոխվել է Երևան և ուսումը շարունակել Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցում։ 2016թ-ից պարում և դասավանդում է «Էլիտ» պարի ստուդիայում։ Մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոների Հայաստանում և արտերկրում։ 2018թ. մեկնել է Մոսկվա և մասնակցել Global Fest միջազգային մրցույթին՝ արժանանալով առաջին մրցանակին։ 2021թ․ ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի պարային բաժինը։ 2020-21թթ հաճախել է «Սասնա ծռեր» ազգագրական երգի-պարի համույթ։ 2021թ. ընդունվել է Երևանի Խ․Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստ բաժին։ 2023թ-ից որպես պարուհի հաճախում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլ:

Spread the love