Մարիամ Խուրշուդյան

Պարախմբի արտիստ

Ծնվել է 2003թ. մայիսի 5-ին, Սյունիքի մարզի քաղաք Սիսիանում։ 2009-2016թթ սովորել է Սիսիանի թիվ 5-րդ միջնակարգ դպրոցում։ 2009-16թթ ընդունվել և ավարտել է Սիսիանի մանկական արվեստի դպրոցը, կարմիր դիպլոմով: 2016թ Երևան տեղափոխվելու կապակցությամբ ուսումը շարունակել է Հովհաննես Պողոսյանի անվան թիվ 82 հիմնական դպրոցում։ 2016թ-ից մինչ օրս պարում և դասավանդում է «Էլիտ» պարի ստուդիայում։ Մասնակցել է տարբեր մրցույթների և փառատոնների, Հայաստանում և Հայաստանից դուրս։ 2018թ.-ին մեկնել է Մոսկվա և մասնակցել Global Fest միջազգային մրցույթին արժանանալով առաջին հորիզոնականին։ 2018-2021թթ ընդունվել և ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի պարային բաժինը։ 2020-2021թթ հաճախել է «Սասնա ծռեր» ազգագրական երգի-պարի համույթ։ 2021թ.-ին ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստ բաժինը։ 2023թ. սեպտեմբեր ամսից անցնում է պրակտիկա «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում ներառված Հայաատանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ։

Spread the love