Լիլիթ Կարայան

Մենապարուհի

Ծնվել է 1993թ. օգոստոսի 11-ին, Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 179 միջնակարգ դպրոցում, զուգահեռ` Երևանի պարարվեստի պետական ուսումնարանին կից ստուդիայում, որն ավարտել է 2008թ. և ուսումը շարունակել Երևանի պարարվեստի պետական քոլեջի հայկական ժողովրդական պարերի բաժնում: 2011թ. ավարտել է քոլեջը որպես անսամբլի արտիստ: 2012թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ, ապա՝ մենապարուհի: Մենապարերով հանդես է եկել «Շալախո» ստեղծագործությունում, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» ստեղծագործությունում, որպես Խանդութ: Անսամբլի կազմով մեկնել է համերգային շրջագայությունների  Դանիա, Հոլանդիա, Իտալիա, Հարավային Կորեա, Թուրքիա, Իրան, Վրաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա: 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի, 2024թ․` ոսկե մեդալի:

Spread the love