Ծնվել է 1991թ. մայիսի 19-ին, Երևանում: 1998-2008թթ սովորել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցում: Զուգահեռ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 2008-12թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 2012-14թթ ծառայել է հայկական բանակում: 2008-11թթ աշխատել է «Տկզար» պետական նվագախմբում որպես դուդուկահար: 2011թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Գուսան» պետական անսամբլում որպես երաժիշտ և մեներգիչ: 2015թ-ից համատեղության կարգով աշխատում է նաև Երևանի Բ.Կանաչյանի անվան արվեստի դպրոցում, 2016թ-ից՝ Ավան համայնքի մշակույթի տանը, 2018թ-ից՝ Երևանի Գ.Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում: 2018թ. հիմնադրել է «Հայ ֆոլկ երգիչներ» մանկական երգչախումբը: 2020թ. թողարկել է «Էլեկտրոֆոլկ» ձայնասկավառակը և «Արի էրթանք ի վերին թաղ» երգի տեսահոլովակը: Ակտիվ գործունեություն է ծավալել հայկական ժողովրդական երգերի նորովի (նոր գործիքավորումներով) մատուցման մեջ: Հանդես է եկել մի շարք նվագախմբերի հետ: Համերգներով շրջագայել է տարբեր երկրներում: Հանդիսանում է «Արմանում Փրոջեքթ» բենդի երգիչը: Հեղինակել է բազմաթիվ գործիքավորումներ: