Դավիթ Սիմոնյան

Մենապարող

Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 20-ին, Էջմիածնում: 1994-2003թթ սովորել է տեղի Զորավար Անդրանիկի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում, 2000-2003թթ՝ Հայաստանի պարի պետական անսամբլին կից ստուդիայում: 2003թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: 2004-06թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում: Անսամբլի հետ հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Վրաստանում, Սիրիայում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Շրջագայել է եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Հոլանդիայում, Իսպանիայում և այլուր։ 2024թ․Սաուդյան Արաբիայում մասնակցել է Քեման լեռների կատարողական արվեստի միջազգային փառատոնին: Հանդես է եկել «Բերդ» պարում՝ մարմնավորելով «պարբաշիի» կերպարը, «Կինտոների պար»-ում` «Աղայի» կերպարը, «Սարդարապատ»-ում` որպես մենպարող, ինչպես նաև մասնակցել է պարային հետևյալ համարներում՝ «Լեզգինկա», «Հովիվներ», «Սուսերով պար», «Քոչարի», «Խաղ-պար», «Գյումրվա պատկերներ» և այլն: 2016թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2024թ․՝ Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալի:

Spread the love