Դավիթ Աղաջանյան

Մենապարող

Ծնվել է 1992թ. մայիսի 26-ին, Երևանում: 1998-2008թթ սովորել է Երևանի Ս.Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, 1998-2008թթ՝ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան Հ.Շամամյանի անվան ժողովրդական պարի ստուդիայում: 2010թ. ավարտել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլին կից ստուդիան: 2008-10թթ աշխատել է «Բարեկամություն» պետական անսամբլում որպես պարող: 2017թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության բաժինը: 2010-12թթ ծառայել է ԼՂ ՀՊԲ ուժերում: 2013թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ և ՀՀ ՈԶ 1032 զորամասի երգի-պարի համույթում որպես հրաձիգ-երաժիշտ: 2019թ. հիմնադրել է «Աղաջանյանների պարի դպրոց»-ը, որտեղ հանդիսանում է գեղարվեստական ղեկավարը: 2019թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2022թ.` Երևանի քաղաքապետարանի պատվոգրի և«Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 2-րդ աստիճանի կրծքանշանի, 2023թ.՝ «Ոստիկանությունում երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալի, 2024թ․՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love