
Ծնվել է 1993թ. հունվարի 11-ին, Երևանում։ Նախնական կրթությունն ստացել է թիվ 78, 148 այնուհետև 197 միջնակարգ դպրոցներում: 1999-2007թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան քոլեջում: 2007-11թթ ծառայել է հայկական բանակում: 2011-13թթ աշխատել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: 2013թ-ից աշխատել է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլում որպես երաժիշտ: 2018թ-ից աշխատում է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում որպես մանկավարժ, 2023թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնում որպես երաժիշտ։