Արթուր Մանուկյան

Երաժիշտ-դուդուկահար

Ծնվել է 1981թ. մարտի 18-ին, ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղում։ 1988-98թթ սովորել է գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան միջնակարգ դպրոցում, 1991-96թթ՝ Մխչյանի երաժշտական դպրոցի շվիի բաժնում։ 1999-2001թթ ծառայել է հայկական բանակում։ 2007-09թթ աշխատել է նույն մարզի անսամբլում, մասնակցել հանրապետական միջմարզային մրցույթի և արժանացել մրցանակի։ 2007-11թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողովրդական բաժնում, ձեռք է բերել սոցիալ-մշակութային գործունեության ժողովրդական գոծիքների ղեկավարի և դուդուկահարի մասնագիտությունները։ 2009-12թթ հյուրախաղերով հանդես է եկել արտերկրում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի։ 2003-16թթ աշխատել է ՀՀ Արարատի մարզի Արևշատ գյուղի երաժշտական դպրոցում, 2010-18թթ՝ նույն մարզի Քաղցրաշեն գյուղի երաժշտական դպրոցում։ 2016թ-ից աշխատում է ՀՀ Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոցում, 2018թ-ից՝ Մխչյանի երաժշտական դպրոցում, որտեղ դասավանդում է շվի և դուդուկ։ 2019-24թթ աշխատել է Գուսանական և ժողովրդական եգի անսամբլում։ 2024թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես դուդուկահար։

Spread the love