Ծնվել է 1986թ. մայիսի 5-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Ա.Խանջյանի անվան միջնակարգ դպրոցը: 2000-03թթ ուսում է ստացել նաև Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի ստուդիայում: 2010թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: 2004-06թթ զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ Սպայի տան «Սարդարապատ» պարային անսամբլում: Վերապատրաստում է անցել նաև Ազգային երգ ու պարի ակադեմիայում: 2003թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլում որպես պարախմբի արտիստ: Հանդես է եկել հետևյալ պարային համարներում՝ «Վահագնի ծնունդը», «Իշխանապար», «Խաղ-պար», «Զարթոնք», «Լեզգինկա» և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում: 2008-10թթ աշխատել է Երևանի գեղագիտության ազգային կենտրոնին կից «Հայկական զարդանախշեր» պարային համույթում: 2010-15թթ եղել է Լիբանանի Հնչակյան կուսակցության Նոր սերունդ մշակութային միության «Արեգ» պարախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմայստերը: 2017-21թթ աշխատել է Երևանի Ա.Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: 2014թ-ից եղել է Թեհրանի «Նաիրի» պարախմբի գեղարվեստական ղեկավարը: 2017թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարութան պատվոգրի, 2019թ.՝ ՀՀ մշակույթի նախարարութան ոսկե մեդալի: