Ծնվել է 1968թ., Հայաստանի Օշական գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է Օշականի դպրոցում: 1983-87թթ սովորել է Երևանի Սննդի արդյունաբերության տեխնիկումում որպես հացաթխման արտադրության տեխնոլոգ: 2001թ. ստացել է Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն կրթական հիմնադրամի հաշվապահական հաշվառման դասընթացի հավաստագիր, 2012թ.՝ «Ստեփս Քոնսալթինգ» ընկերության գնումների որակավորման հավաստագիր, 2014թ.՝ ՀՀ ՖՆ «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման վերապատրաստման հավաստագիր, 2021թ.՝ ՀՀ ֆինանսների նախարարության Հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայական: 1996-2006թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես ավագ հաշվապահ, 1998-2006թթ՝ ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում որպես հաշվապահ, 2005-06թթ՝ «Սի Էս Ֆիլմզ» ընկերությունում որպես ավագ հաշվապահ, 2007-19թթ՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ Հայաստանի ազգային կինոկենտրոնում որպես ավագ հաշվապահ: որպես գլխավոր հաշվապահ 2008-11թթ աշխատել է «Զատիկ ստուդիա» ընկերությունում, 2011թ․՝ «Ռոբերտ Սահակյանց» ընկերությունում, 2012-17թթ՝ «ԱրտՍտեպ ստուդիա» ընկերությունում, 2011-22թթ՝ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլում: 2019թ-ից Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսատնտեսական բաժնի պետն ու գլխավոր հաշվապահն է, իսկ 2022թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի գլխավոր հաշվապահն է: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: