Ծնվել է 1985թ. հոկտեմբերի 20-ին, Գյումրիում: Սովորել է Րաֆֆու անվան թիվ 32 միջնակարգ դպրոցում: Այնուհետև տեղափոխվել է «Ֆոտոն» վարժարան: 1992-2002թթ հաճախել է Գյումրիի «Հայ Կաթողիկե» եկեղեցու երգչախումբ: 1995թ. սովորել է Գյումրիի Ա.Բրուտյանի անվան 7-ամյա 4-րդ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում: 2002-07թթ հաճախել է Ռ.Մլքեյանի ղեկավարած «Տիրամայր Հայաստանի» երգչախումբ: 2010թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-դասական բաժինը՝ պրոֆեսոր Գայանե Գեղամյանի դասարանը: 2008-10թթ սովորել է Երևանի պետական համալսարանի սոցիալական աշխատանք բաժնում (հեռակա)։ Ուսմանը զուգահեռ աշխատել է Երևանի Կանանց իրավունքների կենտրունում որպես սոցիալական աշխատող: 2010-13թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես գլխավոր բալետմայստերի տեղակալ-օգնական: 2012-21թթ աշխատել է Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու երգչախմբում որպես մենակատար-երգչուհի: 2012-15թթ վոկալ է դասավանդել «Տիրամայր Հայաստանի» ճամբարում: 2012-18թթ աշխատել է «Դոլմամա» ռեստորանում որպես մատուցողուհի և նրան պատկանող «Սանտա Ֆամիլիա» բուտչերում՝ որպես խորհրդատու վաճառողուհի: 2017-22թթ աշխատել է դայակ-մանկավարժ: Մասնակցել է փառատոների և համերգների, արժանացել շնորհակալագրերի: 2013թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում որպես երգչախմբի արտիստ: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Վրաստանում: