Անուշ Պետրոսյան

Երաժիշտ-քանոնահար

Ծնվել է 1970թ. ապրիլի 27-ին, Երևանում: 1977-87թթ սովորել է Երևանի Վ.Սարոյանի անվան թիվ 138 միջնակարգ դպրոցում, զուգահեռ ավարտել է նաև Ա.Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցը: Որպես քանոնահար 1987-89թթ աշխատել է Երևանի հիդրոպարարների գործարանի մշակույթի տան պարի անսամբլում, 1989-92թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների անսամբլում: 1994թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: 1991-96թթ աշխատել է «Արմենի» պարի անսամբլում որպես քանոնահար: 1996-99թթ բնակվել է Լեհաստանում: 2009-17թթ աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի արվեստի դպրոցում որպես ժողովրդական նվագարանների բաժնի վարիչ և քանոնի դասատու: 2013թ-ից աշխատում է Երևանի Ա.Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում որպես ժողովրդական նվագարանների բաժնի ղեկավար և քանոնի դասատու, 2010թ-ից՝ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Գուսան» պետական անսամբլում որպես քանոնահար: 2015-17թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում: Համերգներով հանդես է եկել Եվրոպայի, Ռուսաստանի, ՀՀ-ի մի շարք քաղաքներում: 1991թ. Լեհաստանի Տորոն քաղաքում արժանացել է համաեվրոպական մրցույթ-փառատոնի դափնեկրի կոչման: 1990-92թթ որպես կամավոր ներգրավված է եղել ԼՂ ուղարկվող մարդասիրական օգնության խմբի կազմում: 2014թ. Երևանի քաղաքապետարանի կողմից ճանաչվել է 2013-14թթ ուսումնական տարվա լավագույն մանկավարժ: Մանկավարժական գործունեության ընթացքում նրա սաները արժանացել են միջազգային և հանրապետական մի շարք բարձր պարգևների և մեդալների:

Spread the love