Անի Մինասյան

Բալետմայստեր

Ծնվել է 1988թ․ հունիսի 7-ին, Երևանում: 2004թ. ավարտել է Երևանի Վ.Մայակովսկու անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1999-2002թթ սովորել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլին կից ստուդիայում: 2005-10թթ ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում՝ բալետմայստեր, ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի կուրսում: 2012թ․ ավարտել է նույն մասնագիրության մագիստրատուրան: 2004թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում նախ որպես պարուհի, այնուհետև՝ մենապարուհի: 2019թ-ից եղել է անսամբլի պարուսույցը, իսկ 2024թ-ից բալետմայստերն է: Իրականացրել է մի շարք հեղինակային բեմադրություններ, որոնցից մեկն ընդգրկված է անսամբլի խաղացանկում: Անսամբլի կազմում ներկայացրել է հայկական մշակույթը կառավարական և պետական մի շարք միջոցառումների ժամանակ, ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հյուրախաղերով հանդես է եկել  ԱՄԷ-ում, Ռուսաստանում, Չինաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Լիբանանում, Իրանում և այլուր: 2014-20թթ դասախոսել է ԵԹԿՊԻ-ի «Բեմական շարժման և մեներգի» ամբիոնում: 2011թ․ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, 2019թ․՝ Երևանի քաղաքապետարանի պատվոգրի, 2024թ․՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի:

Spread the love