Անդրանիկ Մխիթարյան

Երաժիշտ-դհոլահար

Ծնվել է 1972թ. հոկտեմբերի 10-ին, Երևանում: 1989թ. ավարտել է Երևանի թիվ 39 միջնակարգ դպրոցը: 1992-93թթ ծառայել է հայկական բանակում: 1994թ. աշխատել է Երկաթուղայինների մշակույթի պալատի պարի անսամբլում որպես երաժիշտ և մենակատար: 1996թ. աշխատել է Մասիսի շրջանի մշակույթի բաժնի պարի անսամբլում որպես երաժիշտ, 1997թ.՝ Երևանի Գեղագիտական կենտրոնի Վանուշ Խանամիրյանի հիմնած պարի անսամբլում որպես երաժիշտ: 2000թ. աշխատել է Երևանի Գեղագիտական կենտրոնի «Առավոտ» պարի անսամբլում որպես երաժիշտ: 2003թ-ից աշխատում է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլում (Թ.Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլ) որպես երաժիշտ: Վերոնշյալ անսամբլների հետ հյուրախաղերով  հանդես է եկել Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում, Չեխիայում, Եգիպտոսում, Իրանում, Թուրքիայում: Համագործակցել է անհատ կատարողների հետ, մասնակցել համերգներին, ընդգրկվել է ձայնասկավառակների և ձայնագրությունների մեջ:

Spread the love