Հայաստանի պարի պետական անսամբլը մեծ շուքով նշեց 65-ամյակը

Հայաստանի պարի պետական անսամբլը մեծ շուքով նշեց 65-ամյակը

2023 թվականը հոբելյանական էր: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը նշում էր հիմնադրման և ստեղծագործական գործունեության 65-ամյակը։

Հոբելյանական տարվա ամփոփիչ գալա-համերգը կայացավ դեկտեմբեր 28-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց 65 տարվա լավագույն բեմադրությունները՝ նոր ստեղծագործական մոտեցմամբ, նոր ձեռագրով։

Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ, տարբեր ԶԼՄ-երի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն։

Հոբելյանական տարվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության ոսկե մեդալներ հանձնեց Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտներ Սևադա Իրիցյանին, Արմինե Ասատրյանին, Նարեկ Պողիկյանին։

Spread the love