2023 թվականը հոբելյանական էր: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը նշում էր հիմնադրման և ստեղծագործական գործունեության 65-ամյակը։
Հոբելյանական տարվա ամփոփիչ գալա-համերգը կայացավ դեկտեմբեր 28-ին, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Երեկոյի ընթացքում ներկայացվեց 65 տարվա լավագույն բեմադրությունները՝ նոր ստեղծագործական մոտեցմամբ, նոր ձեռագրով։
Երեկոյին ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, արվեստագետներ, տարբեր ԶԼՄ-երի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակություն։
Հոբելյանական տարվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նախարարության ոսկե մեդալներ հանձնեց Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտներ Սևադա Իրիցյանին, Արմինե Ասատրյանին, Նարեկ Պողիկյանին։
Գևորգ և Աիդա Ղարբջանյաններ Սուսան Միքայելյան Աիդա Հարությունյան Գևորգ Հակոբյան Էմին Թորոսյան Ռուբեն հովհաննիսյան Գայանե Խանամիրյան Արմեն Սարգսյան Հրաչյա և Անահիտ Բադալյաններ Արմեն Սարգսյան, Գևորգ Հակոբյան Ռոզա Ծառուկյան Պարի պետական անսամբլ Սարգիս Նաջարյան, Կարինե Սարգսյան Արթուր Գեղամյան, Նարե Համբարձումյան Պարի պետական անսամբլ Պարի պետական անսամբլ Պարի պետական անսամբլի նվագախումբ Լուսինե Գրիգորյան Դանիել Դանիելյան ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալների հանձնում ՀՀ ԿԳՄՍ Ոսկե մեդալների հանձնում Սրբուհի Բաբայան, Սոֆի Դևոյան Սոֆի Դևոյան Աշխեն Բոյաջյան, Սրբուհի Բաբայան Պետրոս կարապետյան Եղիշ Մանուկյան, Արմեն Սարգսյան, Դանիել Դանիելյան Ջեմմա Մինասյան, Նելլի Էլարյան, Հայկ Գրիգորյան Սամսոն Մելիքյան, Անահիտ Բադալյան