ԱՅՑ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏԱՆ «ՃԱԽՐՈւԿ» ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

ԱՅՑ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏԱՆ «ՃԱԽՐՈւԿ» ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

2024թ. մայիսի 31-ին, Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթի արտիստները` Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի, տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանի և գլխավոր պրոդյուսեր Սամսոն Մելիքյանի հետ միասին այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» մշակութային կենտրոն: 

Խարբերդի մասնագիտացված մանկատանը ապրում են ծանր սահմանափակ կարողություններ ունեցող` կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անչափահասներ և չափահասներ, ովքեր չեն գտնվում ծնողական խնամքի տակ։

Կենտրոնի տնօրենությունը և ակունքցիները ծանոթացան «Ճախրուկ»-ի ստեղծման պատմությանը, գործունեությանը, վայելեցին ստեղծագործությունները և հանդես եկան երաժշտական կատարումներով: 

Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենությունը մասնագիտացված մանկատան մշակույթի կենտրոնի գրադարանին հանձնեց հեքիաթագիր Արփի Մաղաքյանի «Արևի համբուրած Շուշին», «Արտավազդ արքայի հեքիաթը» և դեռևս հանրությանը չներկայացված «Տիգրան Մեծի հեքիաթը» պատկերազարդ գրքերը: 

Գրքերից մի քանիսը հակտացվեցին CBA Visitor Centre / ԿԲ Այցելուների կենտրոնի կողմից:

Կենտրոնի տնօրենությունը, վարչական աշխատակիցները և Ակունքցիները «Ճախրուկ» մշակույթի կենտրոնի կողմից նվեր ստացան սաների կողմից պատրստված և նկարազարդված բրենդային կավե սպասքը: 

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»

Spread the love