Փետրվարի 28-ից մարտի 29-ը Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը բացառիկ համերգներով հանդես կգա Ֆրանսիայի մի շարք քաղաքներում։
Շրջագայության ընթացքում նախատեսվում է 23 համերգ Ֆրանսիայի Բրետանյը, Օքսիտանիա, Նոր Ակվիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ, Լուարի երկիր և Վալ դը Լուար ռեգիոններում։ Անսամբլը հանդիսատեսին կներկայացնի հայկական ժողովրդական երգն ու պարը, ազգային նվագարաններն ու տարազները՝ անսամբլի երաժշտական ղեկավար Գարեգին Առաքելյանի գլխավորությամբ։
Բացառիկ այս հյուրախաղերը կկայանան ֆրանսիական կողմի հրավերով՝ ի դեմս «S.A.S. SPECTACLES DE TOUS PAYS» կազմակերպության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։