Հայաստանի երկու պետական անսամբլների համար 2023 թվականը հոբելյանական էր, և երկու կոլեկտիվների հոբելյանների առթիվ Երևանում և մարզերում կազմակերպվեցին համերգներ։ Մասնավորապես, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի պարի պետական անսամբլը նշեց ստեղծման 65, Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը՝ 85-ամյակը։
Ներկայացվեցին արդեն ծանոթ և նոր բեմադրություներ: Հատուկ համերգների համար վերականգնվել էին պարեր, որոնք երկար ժամանակ չեն եղել կոլեկտիվների պարացանկում։ Ցուցադրվել են նաև նոր ստեղծված ֆիլմեր՝ անսամբլների մասին։
Բացի այդ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 28 միլիոն դրամ էր հատկացրել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնին՝ Հայաստանի պարի պետական անսամբլի համար բեմական հագուստներ և աքսեսուարներ ձեռք բերելու նպատակով:
Հավելենք նաև, որ հոբելյանական տարվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի արժանացան Հայաստանի պարի պետական անսամբլի երաժիշտներ Սևադա Իրիցյանը, Արմինե Ասատրյանը, Նարեկ Պողիկյանը, իսկ Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլից՝ խմբավար Գասպար Ամիրխանյանը, երաժիշտներ Էռնեստ Մանուկյանը և Կարեն Գևորգյանը։
Մեդալների հանձնում Արմեն Սարգսյան, Դանիել Դանիելյան Էռնեստ Մանուկյան, Գասպար Ամիրխանյան, Կարեն Գևորգյան Ոսկե մեդալ խմբավար Գասպար Ամիրխանյանին Ոսկե մեդալ երաժիշտ Էռնեստ Մանուկյանին Ոսկե մեդալ երաժիշտ Կարեն Գևորգյանին Մեդալների հանձնում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հետ Դանիել Դանիելյան Սևադա Իրիցյան, Արմինե Ասատրյան, Նարեկ Պողիկյան Մեդալների հանձնում Սևադա Իրիցյան, Արմինե Ասատրյան, Նարեկ Պողիկյան Սևադա Իրիցյան, Արմինե Ասատրյան, Նարեկ Պողիկյան