«Ջիվան ջան, երազանքս է համերգ տամ իմ անսամբլի՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի հետ: Որպես երաժիշտ ես այդտեղ եմ ձևավորվել, կայացել ու ճանապարհ հարթել՝ դեպի մեծ բեմեր, դեպի համաշխարհային ճանաչում» /Ջիվան Գասպարյան/:
Դեկտեմբերի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում պապի պատգամը իրականություն դարձրեց թոռը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը։ Կայացավ աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական գալա-համերգը։
Համերգի համար մշակվել էր հատուկ ծրագիր։ Արխիվային նյութերից պատրաստված և հայտնի արվեստագետների հուշերից հավաքագրված վավերագրական տեսաֆիլմով անդրադարձ կատարվեց Ջիվան Գասպարյանի կենսագրական և ստեղծագործական կյանքին, իսկ երեկոյի համերգային բազմաժանր ծրագիրն իրենից ներկայացնում էր հայկական դուդուկի մեղեդիներ, հայկական ժողովրդական երաժշտություն, էթնո-ջազային կոմպոզիցիաներից մինչև հանրահայտ ֆիլմերի երաժշտություններ։
Համերգի ողջ ընթացքում բեմում էր Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում գործող Հայաստանի «Ալթունյան» պետական անսամբլը։ Իրենց կատարումներով հանդես եկան նաև Ջիվան Գասպարյան կրտսերը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Գարեգին Առաքելյանը և «Գաթա Բենդ» խումբը։
Դուդուկի մեծ վարպետը տասնյակ տարիներ պատվով ներկայացրել է աշխարհին հայ մշակույթը, համերգներով հանդես եկել աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր բեմերում՝ դառնալով հայ ազգային երաժշտական մշակույթի դեսպանը աշխարհում։ Ջիվան Գասպարյանի շնորհիվ դուդուկը աշխարհին ներկայացվեց նորովի և երկար տարիներ այս հինավուրց հայկական երաժշտական գործիքի համբավը տարածվեց ամբողջ աշխարհով: Ազգանվեր ժառագություն թողնելու համար հոբելյանական երեկոյին իրենց մասնակցությունն ունեցան անվանի երաժիշտներ, խմբեր:
Ալթունյան պետական անսամբլ Արտյոմ Մանուկյան, Արտո Թունջբոյաջյան Ջիվան Գասպարյան կրտսեր Արտյոմ Մանուկյան Արամ Խաչատրյան համերգասրահ Ալթունյան պետական անսամբլ Ջիվան Գասպարյան 95 Ալթունյան պետական անսամբլ Ալթունյան պետական անսամբլ Արտո Թունջբոյաջյան, Ջիվան Գասպարյան Ջիվան Գասպարյան կրտսեր Ալթունյան պետական անսամբլ Ալթունյան պետական անսամբլ Գարեգին Առաքելյան Գասպար Ամիրխանյան Արամ Խաչատրյան համերգասրահ Ալթունյան պետական անսամբլ Ջիվան Գասպարյան 95 Ջիվան Գասպարյան 95